Տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագծին

«Իմ ընկերը Մեծ Բրիտանիայից է եկել, որտեղի համալսարաններից մեկի մագիստրատուրայում է ուսանել:

Համալսարանի պատին փակցված է թափուր աշխատատեղերի քանակը:

Ինչո՞ մեզ մոտ էլ սա չի կարող կիրառվել». նման հարցադրում արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հունվարի 15-ի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ իր և իր գործընկեր Լիլիթ Մակունցի ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ:

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հարկային օրենսգրքում» և հնարավորություն տալ հավատարմագրված բուհերի՝ առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող, աշխատող ուսանողներին՝ ուսման վարձը փոխհատուցել վճարված եկամտային հարկից:

«Իմ քայլից» Գևորգ Պապոյանն առաջարկեց դրույթը կիրառելի համարել միայն պետական բուհերի համար:

Նա դա հիմնավորեց նրանով, որ կա ռիսկ, որ ոչ պետական բուհերի դեպքում կգործի ծանոթ-բարեկամին որպես ուսանող տեղավորելու և գումարներ ստանալու մեխանիզմը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն տվեցին օրինագծին, եկան այն համաձայնության, որ 1-ինից 2-րդ ընթերցում ժամանակահատվածում նախագծում շտկումներ կմտցվեն առկա այլ ռիսկերի առումով:

Օրինագիծն օրենք դառնալու դեպքում կտարածվի 2020-ի սեպտեմբերի մեկից հետո ընկած ժամանակահատվածում սովորող-աշխատող ուսանողների վրա:

(Visited 4 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх