«Հայաստանում ՀԿ-ները և ԶԼՄ-ները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից:
Օրինակ, էսօր ՀՀ-ում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող, նույնիսկ կասեի՝ կոռուպցիոներների հեռուստատեսություններ:
Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ կոռուպցիա»,-
Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հեռուստատեսություն կա ՀՀ-ում, որտեղ պարտադիր քրեական որևէ գործով անցնող մեղադրյալ շատ ոգևորված հարցազրույց է տալիս ու բացատրում հանրությանը, թե որտե՞ղ են ձմեռում խեցգետինները»,- կատակեց Փաշինյանը:
Վերջինը հավելեց, որ իրավիճակից դժգոհ չէ.
«Լրատվական պատերազմը, որ մեր կառավարության դեմ տարվում է, օգնում է, որ անընդհատ բարձրացնենք մեր աշխատանքի որակը»:
(Visited 8 times, 1 visits today)
Предыдущая запись
«Նիկոլը դասեր քաղել չսովորեց». Բաբկեն Հարությունյան
Следующая запись
Ձկների զանգվածային անկում Գետամեջում. պատճառվել է 5-6 մլն դրամի վնաս
sirartsir
Похожие записи
- 3 месяца назад