Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

«Մեր աղբյուրն ասում է, որ Քոչարյանի գործով առաջիկայում անակնկալ է սպասվում։

Հիշենք․ ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ-ին դիմել է անձեռնմխելիության և 300.1 հոդվածի խնդրով։

«ՄԻԵԴ-ում գործընթացը երկար է տևում, ՀՀ դատախազությունից, փաստաբաններից պետք է կարծիքներ ստանան, նոր պատասխանեն։

Որոշումը կլինի մարտի 23-24-ի միջակայքում, ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, ապա այն մինչև փետրվարի վերջ կգա»,- ասաց մեր աղբյուրը:

2 կառույցի կարծիքն էլ իրավական ուժ չունի, ի՞նչ «անակնկալի» մասին է խոսքը։

«Այո, դրանք խորհրդատվական են, սակայն որևէ պետական մարմին, դատարան թեկուզ խորհրդատվական կարծիքի դեմ որոշում չի կայացնի, դրանք այնքան հեղինակավոր կառույցներ են, որ նրանց դեմ չեն գնա:

Կարծիքներն ստանալուց հետո ՍԴ-ն պետք է որոշի՝ օրենքը (մեղադրանքը) համապատասխանո՞ւմ է ՀՀ սահմանադրությանը, թե՞ ոչ, եթե որոշում կայացրեց, որ չի համապատասխանում, մեղադրանքը պետք է կարճվի»:

(Visited 10 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх