«Հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ավանդական մեծ ասուլիսով է հանդես գալու Կապան քաղաքում:
Այս մասին ե՛ւ հասարակության լայն շերտերը, ե՛ւ լրագրողները երեկ տեղեկացան հենց վարչապետի ֆեյսբուքյան գրառումից:
Իհարկե, նախկինում էլ, երբ ասուլիսներ էին լինում, վարչապետը ֆեյսբուքյան գրառումներ անում էր, սակայն մինչ այդ լրագրողներն արդեն տեղեկացած լինում էին նման իրադարձության մասին նրա խոսնակից կամ լրատվական ծառայությունից:
Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 9-ից Նիկոլ Փաշինյանը մամուլի խոսնակ չունի:
Եւ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատելու պատճառներից մեկը այն դժգոհությունն էր, թե Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով ավելի շատ գործ է անում, քան Կարապետյանը՝ իր ողջ ռեսուրսներով»:
(Visited 11 times, 1 visits today)
sirartsir
Похожие записи
- 3 месяца назад