«Նիկոլ Փաշինյանը կա՛մ պետք է իրեն ձերբակալի, կա՛մ Աննա Հակոբյանին». հոգեբան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է, որ ձերբակալությունների վերաբերյալ լուրերն արդեն արդյունավետ չեն և չեն ազդում հասարակության վրա.

«Նիկոլ Փաշինյանը կա՛մ պետք է իրեն ձերբակալի, կամ էլ Աննա Հակոբյանին, որպեսզի էֆեկտիվ շոու լինի: Տվյալ դեպքում տեղի ունեցավ վարչապետի հարցաքննությունը ՔԿ-ում:

Սա կեղծ օրակարգ էր, որ լցվեց ժողովրդին զբաղեցնելու համար»,-ասել է նա:

Եթերի ընթացքում հոգեբանը նշել է, որ կասկածում է, որ ԱԱԾ տնօրենին ուղղված վարչապետի դստեր գրառման հեղինակն իրականում ինքն է.

«Ես մի քանի անգամ կարդացի, գրառումը շատ նման էր Աննա Հակոբյանի մտքերին»,- ասել է նա:

(Visited 8 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх