Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor TV-ի եթերում ասել է, որ հեղաշրջման մասին խոսակցություններին, դավադրությունների տեսությանը խիստ վերապահումներով է մոտենում.
«Որովհետև հեղաշրջման համար պետք էր ունենալ համապատասխան ռեսուրսներ, պետք էր ունենալ հանրային կամ պետական աջակցություն և ռեսուրսներ:
Հիշենք 1998 թվականի իրադարձությունները, երբ տեղի ունեցավ պետական հեղաշրջում, երբ իշխանության մի մասը ուներ լծակներ և հարկադրեցին նախագահին հրաժարական տալու։ Խոսել հիմա նման հնարավորության մասին, պետք է ունենալ փաստեր։
Պետությունը զավթածները ռևանշի ձգտումներ ունեն, դա ակնհայտ է, բայց սովորաբար, հեղաշրջում անողները հրապարակային հանդես չեն գալիս։
Հեղաշրջման տեսությունները անպտուղ և անիմաստ դիսկուրս են առաջարկում հանրությանը, դա նշանակում է՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում։
Հեղաշրջում լինում է այնպիսի պետություններում, որտեղ ժողովուրդը հեռացված է իշխանությունից և պալատի տիրույթում են տեղի ունենում իրադարձությունները»,- ասել է նա:
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թվիթերյան Սահմանադրական դատարանի շուրջ տիրող իրավիճակի մասին՝ իրավապաշտպանն ասել է.
«Ուրեմն Վանեցյա՞նը պետք է ասեր, որ իմանայինք, չի հետաքրքրում նրա ենթադրությունը կամ խոսքը։
Ինքը փորձում է հանդես գալ որպես քաղաքական գործիչ, բայց պետք է ասեմ, որ ԿԳԲ-ի ներկայացուցչի՝ իշխանության գալու մի տխուր օրինակ է Պուտինի՝ ՌԴ-ում իշխանության գալը, Վանեցյանը եթե մտածում է իր համար դա նույնպես հնարավոր է, ապա չարաչար սխալվում է, որովհետև ՀՀ-ում թավշյա հեղափոխությունները սպառված են»: