«Վարչապետն այս կառավարությունը պետք է թոշակի ուղարկի». Լևոն Շիրինյան

«Ես օգոստոսին էր, որ ասել եմ՝ Հայաստանում կարող է հեղաշրջում լինել:

Պնդում եմ, որ վարչապետն այս կառավարությունը պետք է թոշակի ուղարկի որպես անգործունակ, ոչ ադեկվատ Հայաստանի իրադրությանը և հեղափոխական մտածողությամբ կաբինետ կազմեն»,- Factor TV-ի եթերում ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքով` ակնհայտ է, որ սեպտեմբերից հետո «նախկին գողապետությունը հակագրոհ է սկսել Հայաստանի, պետականության և ժողովրդի դեմ», որովհետև այն չի ճանաչում 2018-ի մայիսյան իրադարձությունները:

«Ակտիվացել են, սրան գումարած՝ իշխանության անհետևողականությունը, նաև վարչապետի կողմից տրված խոստումների, առայժմ ասենք, տատանողական մոտենալն էլ այս կողմից է առաջացրել պրոբլեմ:

Եվ օտար ուժերը, որոնք կարող են այստեղ դրսևորվել ԱԱԾ-ի որոշ աշխատակիցների միջոցով, իսկ մենք գիտենք, որ այդ կազմակերպությունը Հայաստանում չէ, որ ծնվել է… հիմա ինչ եմ ուզում ասել, որ եթե սրանք գումարում ենք, ստացվում է, որ այդ գաղտնալսումը շատ ավելի կարևոր հանգամանք էր ժամանակին, քան թվաց:

Գուցե այն ժամանակ նոր իշխանությունը թույլ էր, չէր նախաձեռնում, բայց Վանեցյան երևույթի հետ այլևս պետք է վերջ տալ»,- ասել է Շիրինյանը:

(Visited 8 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх