«Փողերի մսխո՞ւմ, թե՞ փաստաթղթերի կեղծում». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փողերի մսխո՞ւմ, թե՞ փաստաթղթերի կեղծում. Հովհաննեսը կնստի.

«Ֆեյքերի ֆաբրիկա» ՊՈԱԿ-ի գործադիր ֆեյքապետ Հովհաննես Մովսիսյանը այսօր ԱԺ-ում լսումների ժամանակ խոսում էր նախկինների մեդիա քաղաքականությունից:

Բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրած Հովհաննեսը խուսափում է տրամադրել օրենքով սահմանված տեղեկատվություն, թե իր ղեկավարած ՊՈԱԿ-ը, որը բյուջեից կես միլիարդ դրամ փող է ստանում, ինչի և ում վրա է մսխում այդ գումարները:

Արդյունքում հայտնվել է դատարանում և ստիպված կլինի դատարանի որոշմամբ տրամադրել իմ կողմից հայցվող տեղեկատվությունը, ինչը շատերի համար նոր ու հետաքրքիր բացահայտում է լինելու`

Հովհաննեսի համար ծանր հետևանքներով հանդերձ:

Ի դեպ, կարծում եմ, որ հաջորդ իշխանությունների ժամանակ Հովհաննեսը կնստի կա՛մ պետական փողերի մսխման, կա՛մ փաստաթղթերի կեղծման համար:

Անդրադառնալով գործադիր ֆեյքապետի հնչեցրածին, թե նախկինում մեդիա դաշտը մոնոպոլացված է եղել, ասեմ, որ հիմա գլխավոր ֆեյքապետ Նիկոլը, անհագ ցանկությամբ կոպտորեն խախտելով ԶԼՄ-ների իրավունքները, անհիմն հայտարարություններով և ճնշումներով վերջնականորեն է փորձում մոնոպոլացնել լրատվական դաշտը:

Հովհաննեսին մաղթում եմ այն ամենը, ինչ իր կողմից ուղղորդվող ֆեյքերը գրել են իմ ու իմ ընտանիքի հասցեին»:

(Visited 3 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх