Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Ս.թ. հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Ցավակցում ենք Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին` նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

Կարևորում ենք կատարվող քննության քաղաքացիական հասարակության ուշադրության և վերահսկողության ներքո գտնվելը:

Հաշվի առնելով նախկինում Հայաստանի Հանրապետությունում Գեորգի Կուտոյանի զբաղեցրած պատասխանատու դիրքը և երիտասարդ տարիքը՝ կոչ ենք անում բոլոր պաշտոնատար անձանց,

քաղաքական կազմակերպությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչներին և անհատներին զերծ մնալ կատարվածի վերաբերյալ կողմնակալ գնահատականներից:

(Visited 4 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх