«Նման բան ես չեմ ասել, չեմ գրել և չէի կարող ասել». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Հրապարակ» թերթը` հավատարիմ մնալով իր ոճին, և իմ կարծիքով` ևս մեկ անգամ դրսևորելով իր խմբագրակազմի ունեցած իմ հանդեպ հատուկ և իմ կարծիքով խիստ անձնական բացասական վերաբերմունքը` ֆեյսբուքում ապակողմնորոշիչ վերնագիր է դրել Կուտոյանի մահվան հետ կապված իմ գրառման առթիվ: «Հրապարակի» վերնագրից ստացվում է` իբրև թե ես Կուտոյանի մահվան պատասխանատվությունը դրել եմ ուղղակի Փաշինյանի վրա:

Նման բան ես չեմ ասել, չեմ գրել և չէի կարող ասել:

Այդպիսի բան մտածելն անգամ մեծ անհեթեթություն կլիներ: Դա ակնհայտ է իմ տեքստում:

Իմ խոսքերի իմաստն այլ է` շատ ավելի լայն կոնտեքստում և պատկերում:

Իմ համոզմամբ`որևէ լրատվամիջոցի` նման վարքագիծը պատիվ չի բերում:

«Հրապարակ» թերթին հորդորում եմ այլևս երբեք ինձ չմեջբերել, իմ ստատուսներին չանդրադառնալ:

Շնորհակալություն»:

(Visited 9 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх