Գագիկ Ծառուկյանը՝ խորհրդարանը լուծարելու մասին

Տարբեր ուժերի կողմից տեսակետներ են հնչում, որ այս խորհրդարանը սպառել է իրեն և պետք է լուծարվի, ի՞նչ կարծիքի եք. ԱԺ-ում հետևյալ հարցին ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսպես պատասխանեց.

«Ուզում եմ ասել, որ ոչ թե ժամանակն է, տարիուկես, երկու տարի է արդեն պետք է աշխատանք կազմակերպել, ծրագրավորել, պլանավորել, իրականացնել արտադրություն, զարգացում, մշակում, թե չէ՝ հիմա խորհրդարանը լուծարվեց, մյուսն եկավ՝ ոչ մի բան չի փոխվելու, փոխվելու է հիմնական տեսակը, որ պետք է աշխատանք կատարվի»:

Անդրադառնալով իրեն պատկանող ընկերություններում ստուգումներին, վերջինը պատասխանեց. «25-30 ընկերություն ստուգումների մեջ են առաջին օրվանից, նախկինում էլ ստուգել են, ստուգում են, թող ստուգեն, ի՞նչ կապ ունի դա»:

(Visited 4 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх