«Գոնե ամոթից ծպտուն մի հանեք». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ տեսակի մտահոգվողների համար

Համադրեք Ձեր կուսակցության ղեկավարի պաշտոնավարման տարիները ըստ տարբեր պաշտոնների’ պաշտպանության նախարար, վարչապետ, ՆԳՆ նախարար, ԱԱԾ պետ,

ՀՀ նախագահ և այդ տարիներին պաշտոնատար անձանց մահվան դեպքերը, քաղաքական սպանությունները, հետապնդումները և ներկայացրեք դրանց դրդապատճառների, շարժառիթների, կատարողների, հրահանգավորողների բացահայտման փաստերը, ծպտուն անգամ ոչ ոք չի կարող հանել։

Քանի դեռ նման հաշվետվությամբ չեք կարող ոչ թե փայլել, այլ չեք համարձակվի նույնիսկ երկու բառ արտասանել, գոնե ամոթից ծպտուն մի հանեք։

Չէ, իհարկե ունեք կարծիք արտահայտելու իրավունք, բայց ունեցեք փոքր ինչ հարգանք հանրության նկատմամբ, հասկանալու, հիշելու, վերլուծելու տեսակետից։

Նոր իշխանությունը պետք է ամեն ջանք գործադրի՝ ամենաորակյալ, վստահելի, օբյեկտիվ քննություն իրականացնելու համար Կուտոյանի մահվան պատճառները, հատկապես դրդապատճառները և շարժառիթները բացահայտելու համար»:

(Visited 6 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх