Առաջարկվող բսկվիտսյին խմորի տարբերակը, թերևս, լավագույններից է բիսկվիտային խմորների տարբերակների մեջ:
Այն փորձելուց հետո անկասկած գոհ կլինեք արդյունքից:
Ստացված բիսկվիտը կարող է հրաշալի հիմք լինել ցանկացած տեսակի տորթ ստանալու համար:
Հարկ է բաղադրիչները միավորել՝ հետևելով միավորման հերթականությանը և սկզբունքներին:
Վեց հավկիթի սպիտակուցն ու դեղնուցն առանձնացնել:
Ցանկալի է, որ հավկիթները լինեն սենյակային ջերմաստիճանի:
Շաքարավազի զուգակցությամբ փրփրացնել, սպիտակեցնել սպիտակուցները:
Առանձին տարրայի մեջ տաքացնել կաթն ու դրա մեջ հալեցնել կարագը, սակայն կաթը եռման ջերմաստիճանի չհասցնել.
50 աստիճանը բավարար է:
Կաթի ու կարագի գոլ լուծույթը լցնել մաղված ալյուրի վրա, շաղախել:Խառնելով գոլ կաթնաալրային զանգվածը՝ հատ-հատ ավելացնել դեղնուցները՝ չդադարեցնելով խառնելը:
Լցնել նաև վանիլային օշարակ:
Երկու խառնուրդները իրար խառնել, զգուշությամբ խառնել:
Ստացված մասսան տեղավորել հատուկ տարրայի մեջ:
Տարան փայլաթիթեղով պատել, դնել սկուտեղի վրա:
Եռման ջուրը լցնել սկուտեղի մեջ այնպես, որ մի քիչ ծածկի փայլաթիթեղով պատված խմորի տարրան:
Վերջում հեռացնել նախապես փաթաթած ստվարաթուղթը:
Արդյունքը հրաշալիորեն կարդարացնի ձեր սպասելիքները: