«Ես խնդիրներ եմ տեսնում». ՄԻՊ-ը՝ բալային համակարգի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած բալային համակարգին: Նա նշել է, որ ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրներ կան.

«Նախ և առաջ դրա մասին վկայում են այն սարսափելի ցուցանիշները, որ ունենք. զոհերի, վիրավորների թիվը չափազանց մեծ է՝ 341, նախորդին՝ 343, ամեն տարի մենք կորցնում ենք 300-ից ավելի մեր հայրենակիցների:

Մեզ խիստ անհրաժեշտ է, որ ունենանք կարգապահ երթևեկություն, կարգապահ վարորդներ:

Դրա հետ մեկտեղ ցանկացած կարգավորում պետք է լինի հստակ իրավունքի պաշտպանության, իրավունքի գերակայության սահմաններում: Երբ ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք, որ բալային համակարգը դրական ազդեցություն ունենում է:

Բայց Հայաստանի Հանրապետությունում այն կերպ, որ ներդրվեց, ես խնդիրներ եմ տեսնում:

Նախ և առաջ խնդիր եմ տեսնում նրանում, որ դա արվեց առանց բավարար իրազեկման կամ, կարող եմ ասել, առանց իրազեկման, մարդիկ չգիտեին: Այնինչ ի սկզբանե նախատեսված էր, որ այն 3 ամիս ուժի մեջ պետք է չմտնի ընդունման պահից սկսած, մինչև իրազեկման աշխատանքները կատարվեն», — ասել է նա:

(Visited 2 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх