«Ի՞նչն է ստիպել կառավարությանը նոր տեղակալի պաշտոն ավելացնել դատախազությունում». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և կից նախագծերի փաթեթով առաջարկվում են նոր պաշտոններ դատախազությունում՝

— Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ, դրույքաչափը՝ 12.50, ընդ որում՝ գլխավոր դատախազի մյուս տեղակալների դրույքաչափը գործող օրենքով 11.00 է

— «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող վարչության պետ, դրույքաչափը՝ 10.00, ըստ այդմ՝ հավանաբար նաև նոր վարչություն,

— «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազ, դրույքաչափը՝ 9.00,

այս թիվն ավել է այլ դատախազների աշխատավարձից՝ Երևանում՝ 1.00, մարզերում՝ 2.00 դրույքաչափով:

Հետաքրքիր է, իսկ ի՞նչն է ստիպել կառավարությանն այսչափ նոր պաշտոններ և հատկապես նոր տեղակալի պաշտոն ավելացնել դատախազությունում ․․․»:

(Visited 3 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх