«Օրենքով գողերի դեմ պետք է պայքարել իրավապահ մարմիններն ուժեղացնելով». Էդմոն Մարուքյան

«Ընդունում ենք օրենք, որը հետո դառնալու է թուղթ, ենթամշակույթի դեմ չի կարողանալու պայքարել:

Իրավապահ մարմինները չեն կարողանալու այն կյանքի կոչել:

Այն անկիրառ է լինելու, առաջացնելու է բազմաթիվ պրոբլեմներ իրավական պրակտիկայում:

Քրեական օրենսգրքում երբվանի՞ց կային բանդիտիզմ, այլ հանցակազմեր, բա էդ ինչի՞ չենք կիրառել:

Ոստիկանը 120, 180 հազար դրամ փող է ստանում, ո՞նց պետք է գնա դրանց դեմ պայքարի, այս օրենքո՞վ: Վրաստանի օրինակն եք բերում:

Նոր ենք զանգել, հետաքրքրվել, ամբողջ Վրաստանը օրենքով գող է, օրենքով գողերը գնացել են Վրաստանի՞ց:

Մեր ասածը հետևյալն է. հանցավոր ենթամշակույթի դեմ այս օրենքն անզոր է պայքարել: Հանցավոր ենթամշակույթի դեմ պետք է պայքարել իրավապահ մարմիններն ուժեղացնելով».

հունվարի 21-ին ԱԺ նիստում քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա պնդեց, որ իրավական անորոշություններն իրենք ցույց են տվել դեռևս հանձնաժողովում քննարկումների ժամանակ:

(Visited 10 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх