Մաշկի ծերացումը բնական գործընթաց է սակայն մի խումբ գործոնների ազդեցությամբ մաշկը կարող է վաղաժամ ծերանալ:
Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մաշկի գեղեցիկ տեսքն ու առողջությունը պահպանելու համար հարկավոր է պաշտպանող միջոցներ օգտագործել ինչպես նաև՝ հակաօքսիդանտներով հարուստ մթերք:
Ձեզ հարկավոր է ծոթորի եթերային յուղ վիտամին E և կոկոսի յուղ:
Վիտամին E-ն հակաօքսիդանտ է որը կարող է օգնել պայքարել ազատ ռադիկալների դեմ որոնք վնասում են հյուսվածքները:
Կոկոսի յուղն օգնում է խոնավեցնել մաշկը, հակաբորբոքային միջոց է:
Ծոթորի եթերային յուղը ևս հակաօքսիդանտ ազդեցություն ունի օգտագործվում է մաշկի խնամքի համար:
Բաղադրիչներ 2 պարկուճ վիտամին E 2 կաթիլ ծոթորի եթերային յուղ (եթե չեք կարողանում գտնել այս բաղադրիչը, կարող եք միջոցը պատրաստել առանց դրա) 1 թեյի գդալ կոկոսի յուղ:
Ինչպես պատրաստել և օգտագործել Բոլոր բաղադրիչները խառնեք, լցրեք տարայի մեջ
Պահեք սառնարանում:
Դեմքին քսեք նուրբ, մերսող շարժումներով, թողեք 20-30 րոպե:
Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր՝ քնելուց 1-2 ժամ առաջ:
Զգուշացում:
Եթե մաշկը զգայուն է, յուղերը կարող են գրգռվածության պատճառ դառնալ:
Մինչև օգտագործելը մի փոքր յուղ քսեք դաստակին և սպասեք մեկ ժամ: Եթե մաշկը կարմրում է, գրգռվում մսառը ջրով լվացեք ձեռքը և մի օգտագործեք այն: