Բողկի բուժիչ օգտակար հատկությունները

Բողկը այնպիսի բանջարեղեն է, որը բացի շատ համեղ լինելուց նաև շատ օգտակար է օրգանիզմի համար, քանի որ իր մեջ պարունակում է օրգանիզմի համար կենսական անհրաժեշտություն ունեցող ու օգտակար նյութեր, ինչպիսիք են` հանքային նյութերը, կալիումը, յոդը, ֆոսֆորը:

Այն ունի B, C, PP և այլ վիտամիններ, որոնք շատ կարևոր ազդեցություն են ունենում մեր մաշկի, մազերի, աչքերի, բերանի խոռոչի, լյարդի և այլ օրգանների առողջության պահպանման համար:

Բողկը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, լավացնում է մեր օրգանիզմի մարսողությունը:

Դրա հյութը օգտագործվում է մրսածության, սակավարյունության և հազի դեպքում:

Ինչպես նաև այն օգտագործվում է որպես միզամուղ միջոց:

Առավել օգտակար է սև բողկը, որն իր մեջ պարունակում է B1 վիտամին:

Սակայն բողկ չի կարելի գործածել ենթաստամոքսային գեղձի, երիկամների հիվանդությունների դեպքում, տասներկումատնյա աղիի և ստամոքսի խոցով տառապողներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո-ն

(Visited 52 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх