Իմերեթական խաչապուրի տանը, շատ համեղ է ստացվում

Բաղադրությունը` 2 միջին չափի խաչապուրու համար է, կարող եք վերցնել բաղադրիչների կեսը, 1 խաչապուրու համար

4 բաժակ տաք ջուր

4 ճ/գ շաքարավազ

2 ճաշի գդալ խմորիչ

2 թեյի գդալ աղ

100 գրամ կարագ

1 բաժակ ձեթ

2 կգ ալյուր

2 կգ պանիր

2 հատ ձու

Պատրաստման եղանակը`

Լցնում ենք ջուրը, շաքարավազը և խմորիչը տարայի մեջ: Այն խառնում ենք և թողնում 15-20 րոպե, ապա ավելացնում ենք աղ:

Կարագն ու ձեթը խառնել և լցնել այս բաղադրության վրա: Ավելացնել ալյուր և թողնել մեկ ժամ խմորը հանգստանա: Պանիրը ճզմել պատառաքաղով, վրան ավելացնել ձվի սպիտակուց և այն լավ խառնել:

Խմորը բաժանել 4 մասի և այն բարակ բացել: Խմորի վրա լցնել պանիրը և ապա մյուս շերտով ծածկել խմորը: Ձվի դեղնուց քսել վերին շերտի վրա դրան ավելի վառ տեսք հաղորդելու համար: Այն դնել 200 С ջեռոցի մեջ 20 րոպե:

Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո-ն

(Visited 140 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх