Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝
հունվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։00-ի սահմաններում Տ. Գրիգորյանն ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ դատարանի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է։
Ոստիկանները նշված վայրում ապակիների արանքում հայտնաբերել են կրակված գնդակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել է և նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։
(Visited 25 times, 1 visits today)
Предыдущая запись
««Բռունցքներով ազդելու» փորձերը շարունակվում են».
Следующая запись
Իմերեթական խաչապուրի տանը, շատ համեղ է ստացվում
sirartsir
Похожие записи
- 3 месяца назад