«Մեզ բոլորիս այստեղ բերել է ժողովուրդը:
Բայց ցավոք սրտի, Դուք մսխում եք Ձեզ այստեղ բերած մի մարդու քաղաքական ռեսուրսը:
Ցավոք, չկարողացաք հավուր պատշաճի քաղաքական երկխոսության դաշտ գալ:
Դուք մեզ թույլ չեք տալիս կարոտել նախկիններին:
Մեր մյուս գործընկերոջն էլ ասեմ, որ ամեն անգամ, երբ հայտարարում եք, որ հնին վերադարձ չի լինելու, հնին վերադարձը չի նշանակում, որ հները գան-նստեն ձեր տեղը:
Հնին վերադարձը լինում է նաև, երբ դուք սկսում եք ձեզ պահել ճիշտ նույնպես, ինչ նախկինները:
Դա նույնպես վերադարձ է, երբ դևին սպանողը դառնում է դև».
հունվարի 22-ի նիստում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հարկ համարելով անպատասխան չթողնել «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանի՝ նախկիններին կարոտելու վերաբերյալ հայտարարությանը:
(Visited 1 times, 1 visits today)
Предыдущая запись
«Եթե կարոտում եք նախորդ խորհրդարանը, կարող եք գնալ, նրանց հետ սուրճ խմել». Մարուքյանին
Следующая запись
««Բռունցքներով ազդելու» փորձերը շարունակվում են».
sirartsir
Похожие записи
- 8 часов назад