««Վարդանանք» չկարդալու պատճառով Սերժիկը Ծառուկյանին հեռացրեց քաղաքականությունից». Ամպայման կարդացեք․

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հինգ տարի առաջ, «ՎԱՐԴԱՆԱՆՔ» չկարդալու պատճառով, Սերժիկը Ծառուկյանին հեռացրեց քաղաքականությունից` ապացուցելով, որ քաղաքական դաշտում եղածներից շատերի համար քաղաքականությունից մինչև քաղաքաքլանություն մի քայլ է:

Պյութագորասի թեորեմը չիմանալու պատճառով էլ խուզարկվեցին Գագոյի օբեկտները:

Աշոտյանն ու փուչիկ Կարենը երգեցին իրենց հանրահայտ արիաները՝ «ՀԱ, ՀԵՆՑ ԴՈԴԻ ԳԱԳՈ» վերնագրով:

Շատ ԲՀԿ-ականներ իջան ջրի հատակը, մինչև կանցներ վտանգը:

Իսկ Պյութագորասի թեորեմ իմացող ԲՀԿ-ականները համալրեցին ՀՀԿ շարքերը:

Արցախում գործող «ԲԱԿՈ ՀԱՐԱՄ» կազմակերպությունն իր աջակցությունը հայտնեց իշխանությունների գործողություններին:

Առնետավազքի մասնակիցներն ապացուցեցին, որ ոչ թե «Վարդանանք», այլ «Կարմիր գլխարկ»-ն էլ կարդացած չլինես, ՀՀԿ-ում ապահով տեղ կունենաս:

Հիմա կասեք՝ բա թագավո՞րը, բա թագավորի զո՞րքը:

Ի՞նչ զորք:

Աբովյանի գազելներն այդպես էլ չկարողացան բարձրանալ Հայաստանի լեռները:

Երկու տարի հետո, երբ Սերժիկին նորից ընդդիմություն էր պետք, նա Գագո ձյաձյային ետ բերեց և ժողովուրդը վերջնականապես համոզվեց, որ փողոցում ՀՀԿ տատիկի և ՀՀՇ Գևորիկի 200 դրամի համար կռիվն ավելի լուրջ էր, քան մտքի երկու գիգանտների պատերազմը:

ԵՎ նա նորից վերադարձավ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Իսկ հիմա որտե՞ղ է նա…

Ճիշտ է` ուղղիչ աշխատանքային ԱԺ-ում:

Ինչո՞ւ հիշեցի…

ՖԲ-ն հիշեցրեց, որ հինգ տարի առաջ` Մկի տանը տեղի ունեցած խորհրդավոր ընթրիքից հետո, ՄԵԾ ԼՈՌԵՑՈՒ պոեմի բառերով նկարագրել էի տեղի ունեցածը՝

Նստած է Սերժը. նրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Սերժը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը:

Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոʹչ բախտի, փառքի, ոʹչ ղումարի հաղթության,
Ոʹչ էլ սիրած խնամու տված բաժակին…

«ԱՌԻՆՋԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ»»:

(Visited 13 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх