«Վարչապետը կզգա այս ամենի քաղաքական հետևանքները». Էդմոն Մարուքյան

«Իշխանությունը վախենում է, որովհետև կան կասկածներ, և դրանք փոխանակ փարատեն, այդ կասկածները խորացնում են:

յս գլուխը կորցրած վիճակը որևէ լավ բանի չի բերելու:

Ժողովուրդը պետք է իմանա, որ իրենց վստահությունն այսօր մսխվում է այս մարդկանց կողմից:

Մարդիկ կան, որ գլուխները կորցրած գնում են, անգլուխ ձիավորի պես գնում են, չգիտեն՝ ուր են գնում:

Տղաներ և աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, այսօր կաք, վաղը չկաք:

Այն վստահությունը, որ ունեք, այն բացարձակ չէ, դա չի նշանակում, որ դուք պետք է դրանից Ձեր չափը չճանաչեք».

հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա ասուլիս էր հրավիրել այն բանից հետո, երբ ԱԺ-ն մերժեց Երևանի քաղաքապետարանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու ԼՀԿ-ի նախաձեռնությունը:

Ըստ Է.

Մարուքյանի՝ երկրում անլրջության շքերթ է՝ Լիլիթ Մակունցը նախորդ օրը հայտարարում է, որ դեմ են քվեարկելու, հաջորդ օրն ասում է, որ չեն մասնակցելու քվերարկությանը:

«ԱԺ նախագահն այս քանի օրը նոր իմացել է, որ կանոնակարգ-օրենքով իրավունք ունի սանկցիաներ կիրառել:

Եվ սկսել է կիրառել, բայց կիրառում է միակողմանի՝ միայն իրենց քննադատող, իրենց հետ համաձայն չլինող մարդկանց:

Երբ մարդիկ լկտի համեմատություններ են անում, մեզ համեմատում են ձիու հետ, սանկցիաներ չի կիրառում»,- նկատեց Է. Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստում «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը մեջբերեց անգլիական մի ասացվածք, թե «ձիերին կարելի է տանել առվի մոտ, բայց չի կարելի ստիպել ջուր խմել»:

ԱԺ նախագահն էլ դրան այսպես էր արձագանքել. «Այդ համեմատությունը Ձեզ պատիվ չի բերում»:

Է. Մարուքյանը պնդեց.

«Այս ամենի քաղաքական ողջ պատասխանատվությունը կրում է վարչապետը, և այդ ամեն ինչի քաղաքական հետևանքները կզգա նաև ինքը»:

Հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունի ոմանց այն պնդմանը, թե իշխանությունն իրենց մեղադրում է ընդդիմություն խաղալու մեջ, խմբակցության ղեկավարը դա աբսուրդ որակեց:

(Visited 7 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх