Ահա այն սպիտակ թույնը, որը մենք ուտում ենք գրեթե ամեն օր. Դա ոչ աղն է, ոչ շաքարավազը…

Այդ նյութը Е 621 նատրիումի գլյուտամատն է, որը օգտագործվում է տարբեր տեսակի ապրանքների արտարության մեջ:

Այն օգտագործում են համը ուժեղացնելու համար: Չկա մի ռեստորան, մի սննդի կետ, որտեղ չօգտագործվի այս թույնը:

Այն իրենից ներկայացնում է սպիտակ բյուրեղիկների տեսքով փոշի և այն շատ նման է աղին և շաքարավազին: Այն կարող է լինել նաև հեղուկ տեսքով:

Նատրիումի գլյուտամատը գրգռում է ախորժակը և արդյունքում հանգեցնում է ճարպակալման: Այն հեշտությամբ է ներծծվում արյան և ուղեղի մեջ և փոխում է մարդու մոտ համի զգացողությունը:

Այս սննդային հավելումն օգտագործվում է ներբերշիկների, հոթ դոգերի, չիպսերի, պատրաստի ապուրների, պահածոների, գարեջրի և շատ այլ մթերքների պատրաստման մեջ: Ողջ աշխարհում օգտագործվում է տարեկան շուրջ 200 հազար տոննա նատրիումի գլյուտամատ:

Այն չարաշահելու հետևանքով կարող է ի հայտ գալ գլխապտույտ, սրտառնոց, միգրեն, տեսողության խանգարում, հորմոնալ դիսբալանս, ցավ կրծքավանդակում, և այլն:

Չնայած այն բանին, որ այդ նյութը համն ավելի արտահայտիչ է դարձնում, այնուամենայնիվ, այն ունի շատ կողմնակի ազդեցություններ: Օգտագործելով այդ նյութի պարունակությամբ մթերքներ, մարդու մոտ կախվածություն է առաջանում և մարդը ցանկանում է էլի ու էլի ուտել, օրինակ, չիպսեր կոնֆետներ, ֆաստ ֆուդ և այլն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ նատրիումի գլյուտամատը թուլացնում է տեսողությունը:

Աշխատեք հնարավորին չափ հեռու մնալ նատրիումի գլյուտամատ պարունակող մթերքներից, բնական համեմունքները շատ ավելի համեղ են դարձնում ուտեստը և նաև օգտակար են առողջությանը:

(Visited 16 537 times, 18 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх