Բաղադրամասեր.
1.7 կգ բրձին,
800 գ խնձոր,
800 գ սերկևիլ,
300 գ հալած յուղ,
200 գ չամիչ,
100 գ նուշ,
100 գ ծիրանաչիր,
100 գ սալորաչիր,
ձևավորման համար 3 – 4 հատ թարմ խնձոր,
50 – 100 գ սպիրտ:
Պատրաստման եղանակը.
Պատրաստել քամովի փլավ։
Պատրաստի փլավը լցնել ձվաձև սկուտեղը և բլրի ձև տալ: Փլավի շուրջը շարքով դասավորել խորոված միաչափ խնձորներ և սերկևիլներ, այդ մրգերի միջև դնել երեք թարմ խնձոր, որոնց մեջ փոքր փոսեր կտրել:
Բլրի հիմքից մինչև կեսը փլավի վրա շարել յուղով տապակած չամիչ, դեղին սալորաչիր, ծիրանաչիր, ինչպես և մաքրած նուշ։ Թարմ խնձորների փոսերի մեջ լցնել սպիրտ։
Արմենիա փլավը մատուցելիս սենյակի լույսը մարել և վառել խնձորների փոսերում եղող սպիրտը. գրում է xohanoc.am-ը:
(Visited 308 times, 1 visits today)
sirartsir
Похожие записи
- 11 часов назад