«Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանը բեկումնային ցուցանիշ է գրանցել՝ 180 երկրների շարքում բարելավել է իր դիրքերը՝ 105-րդ տեղից հասնելով 77-րդ տեղը». այս թվային տվյալը հունվարի 23-ի նիստում հրապարակեց ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
Դա «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ ամենամյա զեկույցից է, որն արդեն հրապարակվել է:
Ըստ պատգամավորի՝ սա նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրական է, կուռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականություն է:
Տեղեկատվությունը ներկայացնելիս Հ. Տիգրանյանը հարկ համարեց նկատել, որ այն ուրախալի է և հակառակը՝ նրանց համար, ովքեր անհամբեր պասում են ներկայիս կառավարության տապալմանը:
(Visited 28 times, 1 visits today)
Предыдущая запись
Ովքե՞ր են եղել հեղաշրջման փորձ կատարողները. պարզաբանում է ԱԽ քարտուղարը
sirartsir
Похожие записи
- 3 месяца назад