«Նոր պարգևատրումներ զինապարտներին». առաջարկ՝ ԲՀԿ-ական պատգամավորից

Հունվարի 23-ի նիստում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» և Քրեական օրենսգրքերում փոփոխություն կատարելու նախագիծը:

Այն ներկայացրել է կառավարությունը:

Դրանով հստակություններ են մտցվում վարժական հավաքներից, զորահավաքից, զորավարժություններից խուսափելու համար պատիժներում:

Ըստ նախագիծը ներկայացնող պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի՝ առաջարկվում է պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից կառավարության որոշմամբ հայտարարված զինվորական վարժանքից անհարգելի խուսափելու համար սահմանել միայն քրեական պատիժ՝ նախկինում սահմանված վարչական ու քրեական պատիժների փոխարեն:

Իսկ ՊՆ հրամանով հայտարարված զորավարժություններից ու զինվորական հավաքներից անհարգելի խուսափելու համար սահմանել վարչական պատիժ՝ այն խստացնելով և առկա 20 հազար դրամ տուգանքը սահանել 20 հազարից 50 հազար դրամ:

ԲՀԿ խմբակցությունից Բագրատյանն այն կարծիքը հայտնեց, որ տուգանքը սպասված արդյունքը չի տալու և առաջարկեց.

«Այն մարդիկ, ովքեր մասնակցել են վարժանքներին, թող 20 տոկոս պարգևատրվեն:

Նման դեպքում հանրության մոտ մոտիվացիա կստեղծենք:

Դա ավելի կաշխատի, քան տուգանքները: Հայրենասիրության վրա այս օրենքը չի աշխատելու»,- ասաց նա:

Պաշտպանության փոխնախարար Գ. Բալայանն առաջարկն ընդունելի չհամարեց:

«Մենք կողջունենք, որ գործատուն պարգևավճարներ շատ տա, սակայն չեմ կարծում, որ դա պետք է կառավարության նախաձեռնությամբ այս փուլում տեղի ունենա, այլապես կդիտարկվի որպես հարկային բեռի ավելացում»,- հիմնավորեց փոխնախարարը:

(Visited 1 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх