«Էդ զենք ե՞ք բերել նիստերի դահլիճ». ԱԺ նախագահը՝ Գորգիսյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում հայտարարեց, որ իշխանությունն իրենց մեղադրում է հին հռետորաբանության մեջ մնալու համար, ապա գրպանից հանեց բումերանգն ու ասաց.

«Սա կոչվում է բումերանգ, եթե սա սենց շպրտում ես, հետո հետ է գալիս:

Փորձե՞նք»:

ԱԺ նախագահն արձագանքեց.

«Էդ զե՞նք եք բերել ԱԺ նիստերի դահլիճ, պարո՛ն Գորգիսյան»:

«Հուշանվեր է, պարո՛ն Միրզոյան»,- ասաց պատգամավորը՝ շարունակելով.

«Խնդրո՛ւմ եմ, եկեք հարգենք ինստիտուտներն ու էս ամբիոնից ԱԺ-ի հետ չխոսենք քամահրանքով, բարձր տոնայնությամբ և վերևից»:

(Visited 3 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх