«Վստահ եմ՝ սպայի պատիվն Արթուր Վանեցյանին թույլ չի տա լռել». Հրայր Թովմասյան

«Ցավոք պետք է նշեմ, որ դուք տեսնում եք էս պրոցեսների ընդամենը 10 տոկոսը:

ԱԱԾ նախկին տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց:

Ես հուսով եմ ու վստահ, որ իր՝ սպայի պատիվը թույլ չի տա, որպեսզի այդ ամբողջի մասին լռի:

Էս ամբողջ պրոցեսները՝ երբ են սկսել, իմ հետ ինչ են խոսել, կդառնա հանրության սեփականությունը, ու եթե ես մինչև հիմա դրա մասին լռում եմ, միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Արթուր Վանեցյանը սոցկայքի իր էջում այսպիսի գրառում էր կատարել.

«Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանն սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էր նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»:

(Visited 46 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх