«Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձանից». Հրայր Թովմասյան

ՍԴ նախագահի բնակարանում խուզարկությունն ավարտվեց:

Դուրս գալով բնակարանից՝ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց հետևյալը.

«Երկու երեք անգամ հրավիրվել եմ հարցաքննության ու այսօր իմ տանն են քննչական գործողություններ կատարել. իմ հորդորը եղել է մեկը՝ որ ամբողջը տեսաձայնագրվի: Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու:

Ցավոք, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու ու այդ ժամանակ ապացուցողական բազա չի լինելու:

Իմ համար անակնկալ էր քննչական մարմնի մերժելը մեր միջնորդությունները…

Այն, ինչ տեղի է ունենում իմ, ՍԴ-ի շուրջը, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են. օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձնից՝ որպես ՍԴ նախագահ:

Այս ամբողջի նպատակը քաղաքական է և վատ քաղաքական, ու չի բխում երկրի շահերից»:

Հարցին՝ հրաժարական լինելո՞ւ է, ասաց. «Հայտնի խոսք կա՝ այս ամբողջից հետո դեռ երգո՞ւմ է, այսինքն՝ այս ամբողջից հետո դուք դեռ նման հա՞րց եք տալիս»:

Նա նշեց, որ սրանով իր կյանքի ռեժիմը չի փոխվելու, շարունակելու է հանգիստ ապրել. «Բերման ենթարկել, կալանավորել…

էդ ամբողջը դժվար ա ասել՝ սպասում եմ, չեմ սպասում, իրավական առումով այլ պատասխան եմ տալու, այս պրոցեսներին՝ այլ:

Էդ ամենն ինձ համար տասներորդական ա»,- եզրափակեց նա:

(Visited 7 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх