Երկար և ամուր մազեր ընդհամենը մեկ ամիս անց

Ձեր մազերը շատ դանդաղ են երկարում և անդադար թափվու՞մ են:

Փորձառու տրիկոլոգ բժիշկը նշել է երկար և խիտ մազեր ունենալու գաղտնիքը:

Նա պնդում է, որ մազերի ֆոլիկուլները վերականգնելու համար ձեզ հարկավոր է ընդամենը 1 արդյունավետ բաղադրիչ, որը հեշտ է գտնել դեղատներում` մուրայա ծաղկի տերևները (քարրիի տերևները):

Քարրիի տերևներևօգտակար նյութերով և միկրոէլեմենտներով շատ հարուստ է։

րանք օգտագործվում են որպես մարսողական, անալգետիկ, հակաբորբոքային, ինչպես նաև մազերի բուժման միջոց:

Խիտ և երկար մազեր ունենալու համար անհրաժեշտ է 3 ամիս օգտագործել կարրիի տերևներով տոնիկ և դիմակ։

Տոնիկի բաղադրիչները

Կարրիի չոր տերևներ
200 գ ջուր

Պատրաստման եղանակը

Տաք ջրի մեջ լցրու 2-3 կարրիի տերև։ Երբ ջուրը կանաչավուն կդառնա և տերևները կփափկեն, կարող ես սկսել պրոցեդուրան։

Մազերը լավ լվա և տոնիկը քսիր գլխամաշկին՝ 15 րոպե մերսելով գլուխը։

Այնուհետև տաք ջրով լվա մազերը։

Արդյյունավետ և մաքսիմալ արդյունք ունենալու համար անհրաժեշտ է պատրաստել նաև դիմակ։

Դիմակի բաղադրիչներ

Կարրիի չոր տերևներ

Կոկոսի յուղ

Պատրաստման եղանակը

Ոչ շատ մեծ տարայի մեջ լցրու 3 ճաշի գդալ կոկոսի յուղ և 2-3 կարրի տերև։

Դիր ջրով տարայի մեջ և լավ տաքացրու այն։

Երբ տերևները սև գույն ստանան, կարող ես ջրի միջից հանել։

Անհրաժեշտ է դիմակը տարածել մազերի ողջ երկարությամբ և թողնել 1 ժամ։

Այնուհետև լվանալ գլուխը փափկեցնող շամպունով։

Շաբաթական առնվազն երկու անգամ պետք է կատարեք այս պրոցեդուրան։

(Visited 9 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх