Վարենիկներ. Շատ համեղ է. Ամպայման փորձեք.

Խմորային բաղադրիչով կերակրատեսակներն անչափ հագեցնող են ու համեղ: Խմորը լայնորեն կիրառվում է տարատեսակ ուտեստներ ստանալու համար:Իր յուրահատուկ համային հատկանիշների շնորհիվ հատկապես ընդունելի և տարածված են խմորի և մսի համադրությամբ ուտեստները:

Մեր առաջարկած տարբերակը էական տարբերություն ունի մեր իմացած խմորամսային համադրությունների համեմատությամբ. սա յուրօրինակ մի բաղադրատոմս է, որը ո՛չ խինկալի է, ո՛չ պիլմենի. դրանում կհամոզվեք, երբ փորձեք:

Նախ հարկավոր է պատրաստել մսային շաղախը:

Նախ ձիթայուղի մեջ տապակել աղացած սոխն ու միսը միասին, հավելել համեմունքները, որոնց մեջ ուտեստին հատկապես առանձնահատուկ համ է տալիս հոնի չիրը:

Խառնել, թողնել սառչի:

Պատրաստել խմորը.

Խմորային մասսան շաղախել որքան հնարավոր է շատ, իսկ վերջում ցանկալի է քիչ ձիթայուղ ավելացնել փափկության համար:

Բաժանել գնդերի, ցելաֆոնապատել, թողնել մի փոքր հանգստանա:

Հետո բացել գնդերը, փոքրիկ շրջանակների բաժանել, լցոնել մսային խառնուրդով:

Պատառաքաղի միջոցով կիսալուսնաձև կտորներ ստանալուց հետո դրանք խաշել եռացրած աղաջրի մեջ:Առավել հանգամանալից տե՛ս հոլովակում:

(Visited 130 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх