Առողջական ինչ խնդիրների մասին կարող է վկայել առատ քրտնարտադրությունը

Առատ քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական տարբեր խնդիրների, այդ թվում նաև օնկոլոգիական հիվանդությունների մասին:

Այս մասին գրում է գերմանական Focus ամսագիրը՝ հղում անելով Վիսբադենի մաշկաբանության ու ալեգոլոգիայի կլինիկայի տնօրեն Քրիստիան Բայերլին:

Պարբերականում հրապարակված հոդվածում Բայերլին նշել է, որ երբեմն այս կերպ են դրսևորվում լեյկոզն ու լիմֆոման:

Պրոֆեսորի խոսքով՝ հատկապես վտանգավոր է գիշերային առատ քրտնրատադրությունը: Մասնագետն ընդգծում է, որ օնկոլոգիական հիվանդության մասին կարող է վկայել նաև բարձր ջերմությունն ու քաշի անբացատրելի կորուստը:

Սակայն քաղցկեղը միակ վտանգավոր հիվանդությունը չէ, որի մասին վկայում է քրտնարտադրությունը:

Եթե մարդը չի ընդունում դեղորայք և քնում է բավական զով սենյակում, սակայն շարունակում է քրտնել, ապա հարկավոր է ստուգել վահանաձև գեղձի աշխատանքը, իսկ եթե առատ քրտնարտադրությունն ուղեկցվում է ծարավի սաստիկ զգացումով, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել շաքարային դիաբետով:

Բացի այդ, առատ քրտնարտադրության պատճառ կարող է դառնալ նաև մեծ քանակությամբ համեմունքներով հարուստ դժվարամարս ուտեստների գործածությունը, ուստի մինչ խնդրի դեմ պայքարելը հարկավոր է նախ պարզել դրա պատճառը:

(Visited 895 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх