Ավստրալացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ աշխարհի ամենավտանգավոր մթերքն աղն է որը բացասաբար է անդրադառնում անոթային համակարգի վրա գրում է med2.ru կայքը:
Մասնագետները հորդորում են ոչ մի դեպքում չչարաշահել աղը՝ ընդգծելով, որ օրական անգամ չնչին քանակությամբ աղը բավական է օրգանիզմին:
Սա պայմանավորված է նրանով, որ աղը պարունակվում է նաև այս կամ այն մթերքի մեջ, ուստի հավելյալ աղը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ աղը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը և կարող է անգամ դառնալ զարկերակային գերճնշման, գլխուղեղի կաթվածի և սրտի նոպայի զարգացման պատճառ:
Ընդ որում՝ շատերը թերագնահատում են աղի վնասակարությունը, մինչդեռ դրա բացասական ազդեցությունն անոթների վրա ի հայտ է գալիս անմիջապես:
Աղի գործածությունը լայնացնում է անոթները և այդ ազդեցությունը պահպանվում է առնվազն երկու ժամ:
Ընդ որում՝ երբեմն այս գործընթացն ուղեկցվում է խոլեստերինի կուտակմամբ և սրտանոթային հիվանդությունների զարգացմամբ, ինչը կարող է շատ վտանգավոր լինել:
Գիտնականների հաշվարկներով՝ զարկերակային գերճնշումով հիվանդների օրգանիզմի վրա բացասական ազդեցության համար բավական է օգտագործել ընդամենը 3,5 գրամ աղ, մինչդեռ շատերն օրական օգտագործում են 8-12 գրամ աղ, ինչը զգալի գերազանցում է թույլատրելի չափաբաժինը: