#1 Ամեն բան շատ ավելի խորն եք զգում քան մյուսները:
Ինտուիցիան հաճախ օգնում է ձեզ գումար վաստակել:
Լավ եք ճանաչում սեփական ցանկությունները պահանջներն ու վախերը Անկախ եք երբեք չեք մոռանում ձեր մասին:
Մարդիկ ձեզ առեղծվածային ու գրավիչ են համարում բայց երբեմն վախենում են ձեզանից:
Քչերեն են ցանկանում մարտահրավել նետել ձեզ կամ ձեր համոզմունքներին:
Նրանք գիտեն որ ամուր կանգնած եք հողին հակված չեք փոխել կարծիքը առանց լուրջ պատճառների:
#2 Շրջահայաց եք: Խորը մտքեր ունեք, բայց քիչ եք խոսում:
Կարողանում եք գեղեցիկ խոսել ու գրել:
Սիրում եք երևույթները հեռվից դիտարկել, քանի որ կյանքին հետաքրքիր ու զգուշավոր տեսանկյունից եք նայում:
Մշտապես տեղեկատվություն եք հավաքում, մշակում այն: Կարեկցող եք, հոգ եք տանում մտերիմների մասին:
Կարողանում եք լսել մարդկանց, չդատել նրանց, ինչը չի նշանակում, թե սեփական եզրահանգումները չեք անում:
#3 Ձեր նպատակը հաղթանակն է հստակ գիտեք ինչ եք ցանկանում և առաջ եք շարժվում՝ չհանձնվելով նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում:
Լի եք էներգիայով, մոտիվացված:
Սիրում եք հաղթանակներ տանել դա ձեզ ողջ զգալու լավագույն միջոցն է:
Մրցունակ եք աշխարհը դիտարկում եք որպես հսկայական խաղադաշտ որը լի է հնարավորություններով:
Գիտեք ձեր տաղանդները և հասկանում եք՝ ինչի կարելի է հասնել դրանց շնորհիվ:
Երբեմն մարդիկ ձեզ ագրեսիվ են համարում, քանի որ գիտեք՝ ով կամ ինչը կարող է կանգնել ձեր ճանապարհին, և ինչպես է հարկավոր հեռացնել այդ խոչընդոտը:
Մյուսների գնահատականը չի խանգարում ձեզ հասնել ձեր ուզածին:
#4 Ներդաշնակ հարաբերություններ ունեք աշխարհի հետ սիրում եք լինել մտերիմների շրջապատում: Կյանքը դիտարկում եք որպես հետաքրքիր ճանապարհորդություն:
Ձգտում եք բաց ապրել, ինչը ձեզ ինքնավստահություն է հաղորդում:
Համառ եք, հետաքրքրասեր:
Միշտ ձգտում եք նոր փորձ ձեռք բերել:
Անկայունության դեպքում կարողանում եք լավագույն ելքերը գտնել ինչն օգնում է ավելի քիչ անհանգստանալ:
Մարդիկ ձեզ դրական ու հանգիստ են համարում:
Ազատ մարդ եք, ով երջանիկ ու գեղեցիկ կյանք է որոնում:
#5 Չափազանց զգայուն եք կարեկցող:Նույնիսկ երբ համաձայն չեք մարդկանց ընտրության կամ քայլերի հետ կարող եք հասկանալ՝ ինչպես և ինչու են նրանք հանգել դրան:
Մարդիկ երբեմն ձեզ խոցելի ու թույլ են համարում, չեն հասկանում ձեր ուժը:
Կարող եք հոգատար լինել:#6 Ստեղծարար եք զարգացած երևակայություն ունեք:
Աշխարհը յուրօրինակ եք համարում այլ կերպ եք մշակում տեղեկատվությունը: Նորարարական մտքեր ու գաղափարներ ունեք
#7 Իդեալիստ եք ռոմանտիկ:
Աշխարհը, ձեզ ու մյուսներին իդեալական կերպարում եք տեսնում:
Գիտեք որ դա իրականությանը չի համապատասխանում սակայն ձեզ համար այդպես ավելի հեշտ է:
Մեծ սպասումներ ունեք մարդկանցից:
Չեք հասկանում՝ ինչու նրանք չեն ձգտում իրենց ու աշխարհն ավելի լավը դարձնել ինչպես դուք:
Մարդիկ ձեզ քնքուշ երբեմն նաև միամիտ են համարում: Հետևողական եք, լավատես, չեք ցանկանում կորցնել հույսը:
#8 Բարի եք, ընկերասեր:
Ջերմ վերաբերմունք ունեք մարդկանց նկատմամբ մարդիկ ձեր ներկայությամբ իրենց լավ են զգում:
Կարողանում եք ծրագրել ժամանակը ինչը հնարավորություն է տալիս արտադրողական լինել և հաջողության հասնել:
Հստակ հասկանում եք նպատակներն ու ձգտումները:
Յուրաքանչյուր օր հնարավորություն է ամեն ինչ նորից սկսելու ավելի ու ավելի լավ անելու:
Ձեզ համար բաժակը միշտ կիսով չափ լի է ուշադրությունը կենտրոնացնում եք ամենակարևորի վրա: Մարդիկ հասկանում են, որ դրական ազդեցություն եք ունենում իրենց վրա, օգնում աճել:
#9 Այս փուլում ճնշված եք:
Վերջին ժամանակները ձեզ համար բավական բարդ են եղել իսկ արցունքները լարվածությունից ազատվելու միջոց են:
Աշխարհը ձեզ վախեցնում է միայն թե հարկավոր է գիտակցել որ դժբախտությունն ու դժվարությունները ժամանակավոր են:
Մարդիկ ձեզ փակ, որոշ իմաստով օտարված են համարում:
Հաճախ չեք խոսում զգացմունքների մասին:
Փորձեք խոսել լավագույն ընկերոջ հետ, պետք չէ միայնակ տառապել: