«Կեղծավոր մի՛ եղեք, մի՛ թաքնվեք վարչապետի թիկունքում».

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր հասարակությունն անդառնալիորեն հիվանդանում է։

Քննադատում ես ոստիկանության երեկվա մասկի-շուները, քեզ մեղադրում են «Ադեկվադի»-ի ու մյուսների քֆուրները պաշտպանելու համար։

Տղերք ու աղջկերք, ես քաղաքականության մեջ քֆուրն ու բռնությունը սկզբունքորեն չեմ ընդունում ու խստիվ դատապարտում եմ։

Դուք էլ պրինցիպիալ եղեք ու ոստիկանության երեկվա բեսպրեդելը դատապարտեք։
Ու ամենատհաճ բանը՝ կեղծավոր մի եղեք, մի թաքնվեք վարչապետի թիկունքում։

Ես էլ եմ խստիվ դատապարտում, որ վարչապետին կամ այլ մեկին հայհոյում են․ նման վարքագծից զզվում եմ։

Մյուս կողմից՝ զզվում եմ նաև, որ միայն այդ հանգամանքով տեսակետ եք լղոզում ու չեք դատապարտում երեկվա մասկի-շուները»։

(Visited 20 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх