Մակունցը՝ ՍԴ թնջուկի հանգուցալուծման քայլերի մասին

«Իհարկե, հարցը հանգուցալուծվելու է, միանշանակ:

Հանգուցալուծումը գտնելու համար արել ենք անհրաժեշտ բոլոր քայլերը, և կլինեն էլի քայլեր, որ կբերեն դրան».

հունվարի 29-ին ԱԺ ճեպարզույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ի պատասխան այն հարցի,

թե ինչպե՞ս են պատկերացնում ՍԴ իրավիճակի հանգուցալուծումն այն պարագայում, երբ վարչապետի հայտարարությունից հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կոշտ դիրքորոշում հայտնեց՝ առ այն, որ «հանգուցալուծում չի լինելու»:

Ճշգրտող հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլերի մասին է խոսքը, Լիլիթ Մակունցն ասաց.

«Կոնկրետ քայլերը, երբ օրակարգ կբերվեն, մենք դրանք կմեկնաբանենք»:

(Visited 14 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх