«Այսքան տարի լռել եմ, առաջին անգամ եմ արտահայտվում այդ դրսևորման վերաբերյալ». Սյուզաննա Սիմոնյան

ՀԽ մամլո նախկին քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գրոշի արժեք չունի այն իրավապաշտպանի խոսքը, ով լռում էր, երբ «Կանանց ճակատին» բռնության էին ենթարկում սեռժական բռնապետության օրոք, իսկ այսօրվա զոհերին պաշտպան է կանգնում:

Բացի Սաքունցից, չեմ հիշում մեկ իրավապաշտպան կամ կանանց իրավունքների պաշտպան, որը մեկ բառ է արտասանել «Հայ կանանց ճակատի» կանանց նկատմամբ իրականացված բռնությունների կամ նրանց բերման ենթարկելու վերաբերյալ:

Մենք այդ ժամանակ գոյություն չունեինք նրանց համար, այլ դեպքերում նրանք բլբուլ են կտրում:

Այսքան տարի լռել եմ, առաջին անգամ եմ արտահայտվում այդ խտրական դրսևորման վերաբերյալ: Իմացեք, դա ձեզ պատիվ չի բերել:

Երկակի ստանդարտներով եք առաջնորդվել, իրավապաշտպանը քաղաքական հայացքներով իրավունք չունի առաջնորդվել:

Նա միայն իրավունք պետք է պաշտպանի, եթե իրավապաշտպան է»:

(Visited 19 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх