Առաջարկվող բսկվիտսյին խմորի տարբերակը թերևս լավագույններից է բիսկվիտային խմորների տարբերակների մեջ․ Անհնար է վատ ստացվի․

Առաջարկվող բսկվիտսյին խմորի տարբերակը, թերևս, լավագույններից է բիսկվիտային խմորների տարբերակների մեջ:

Այն փորձելուց հետո անկասկած գոհ կլինեք արդյունքից:

Ստացված բիսկվիտը կարող է հրաշալի հիմք լինել ցանկացած տեսակի տորթ ստանալու համար:

Հարկ է բաղադրիչները միավորել՝ հետևելով միավորման հերթականությանը և սկզբունքներին:

Վեց հավկիթի սպիտակուցն ու դեղնուցն առանձնացնել:

Ցանկալի է, որ հավկիթները լինեն սենյակային ջերմաստիճանի:

Շաքարավազի զուգակցությամբ փրփրացնել, սպիտակեցնել սպիտակուցները:

Առանձին տարրայի մեջ տաքացնել կաթն ու դրա մեջ հալեցնել կարագը, սակայն կաթը եռման ջերմաստիճանի չհասցնել.

50 աստիճանը բավարար է:

Կաթի ու կարագի գոլ լուծույթը լցնել մաղված ալյուրի վրա, շաղախել:

Խառնելով գոլ կաթնաալրային զանգվածը՝ հատ-հատ ավելացնել դեղնուցները՝ չդադարեցնելով խառնելը:

Լցնել նաև վանիլային օշարակ:

Երկու խառնուրդները իրար խառնել, զգուշությամբ խառնել:

Ստացված մասսան տեղավորել հատուկ տարրայի մեջ:

Տարան փայլաթիթեղով պատել, դնել սկուտեղի վրա:

Եռման ջուրը լցնել սկուտեղի մեջ այնպես, որ մի քիչ ծածկի փայլաթիթեղով պատված խմորի տարրան:

Վերջում հեռացնել նախապես փաթաթած ստվարաթուղթը:

Արդյունքը հրաշալիորեն կարդարացնի ձեր սպասելիքները:

(Visited 63 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх