Ի՞նչ պետք է իմանան երիտասարդները` կյանքում հաջողության հասնելու համար։
Ամերիկացի գրող և բիզնեսի կառավարման մասնագետ Ժուլիեն Սմիթը կյանքում ճիշտ կողմնորոշվելու վերաբերյալ մի շարք գործնական խորհուրդներ է տվել երիտասարդներին:
Տարիքի հետ ավելի հաջողակ լինելու համար, ըստ նրա, հարկավոր է արդեն 20 տարեկանում որոշակի կանոններ պահպանել և հստակ պատկերացումներ ունենալ ժամանակակից իրողությունների մասին:
1.Աշխարհը փորձում է մարդկանց դարձնել ավելի հիմար. սկսած բանկային համակարգից մինչեւ հրաշք դիետաների միջոցով փորձ է արվում ոչ կրթված մարդկանցից հնարավորինս շատ փող կորզել, քանի որ նրանց հեշտ է կառավարել:
Այնպես որ զբաղվեք ինքնակրթությամբ որքան հնարավոր է, որպեսզի լինեք հարուստ, անկախ եւ երջանիկ:
2.Կուրորեն մի հավատացեք կրթական հաստատություններին:
Մինչ նրանք պատրաստում են ուսումնական ծրագրերը, դրանք արդեն հնանում են:
Ավելի լավ է սովորել եւ մարդկանց հարգանքը վաստակել լիդերություն, ոչ թե ինչ-որ բանի հետեւելու միջոցով:
3. Կարդացեք շատ, այնքան, որքան հնարավոր է: Յուրացրեք արագ կարդալու տեխնիկան`հիշելու բարձր մակարդակով:
4. Փորձեք մշտապես շփվել բոլորի հետ, դարձեք շփման վարպետ:
Սովորեք մարդու մեջ գտնել այն, ինչ նրա մեջ ձեզ դուր է գալիս:
5. Համեստության վրա ժամանակ մի վատնեք: Համեստությունն այն հավատն է, որ զգացմունքները որոշումների ընդունման ձեր գործընթացի դատավորներն են, մինչդեռ ճիշտն իրականում հակառակն է:
6. Ձգտեք առավելագույնս շփվել ձեզնից տարիքով ավագ մարդկանց հետ:
Ավագները գիտեն այն, ինչ դուք կիմանաք ավելի ուշ, այնպես որ արժե նրանցից հարցնել:
7. Փնտրեք ձեզնից ավելի «զիլ» անձանց եւ ժամանակ անցկացրեք նրանց հետ:
Դա կարեւոր է, սակայն կարեւոր են նաեւ հետեւանքները:
Փորձեք դառնալ ձեր խմբում լավագույնը:
8. Ժամանակի հետ դուք ավելի շատ պահպանողական կդառնաք:
Դա պարզապես փաստ է: Հենց այդ իսկ պատճառով ամենախելահեղ գաղափարները պետք է կյանքի կոչել ՀԻՄԱ:
9. Առավելագույնս նվազեցրեք ծախսերը, դա թույլ կտա ձեզ իրականություն դարձնել հենց նույն խելահեղ գաղափարները:
10. Սովորեք նախագծել:
Դա շատ լավ զարգացնում է տրամաբանությունը, հիշողությունն ու երեւակայությունը: