**Խոյ.**
Այսօր ժամանակավորապես կտրվեք սեփական խնդիրներից և զբաղվեք ուրիշների խնդիրների լուծմամբ:
Դա թեեւ տարօրինակ կթվա, սակայն հոգեկան մեծ բավականություն կպատճառի ձեզ: Վատ օր չէ շփումների համար:
Աճում է ձեր ստեղծագործական ներուժը:
Օրվա երկրորդ կեսը առավել հարմար է կենտրոնացում և ճշգրտություն պահանջող գործերի համար:
Ավելի լավ է ինքնուրույն գործել, քանի որ արժանի օգնականներ միանգամից գտնելը հեշտ չի լինի:
**Ցուլ.**
Օրվա առաջին կեսին եղեք զգոն եւ ուշադիր:
Այս հատվածում սխալներ թույլ տալու հավանականությունը մեծ է:
Դուք նյարդայնանում եք մանրուքներից և չեք փորձում զսպել ձեր էմոցիաները, իսկ շրջապատին էլ ձեր վարքագիծը ագրեսիվ է թվում:
Դրական միտումների ազդեցությունը լրիվությամբ կզգաք միայն երեկոյան: Հարմար օր է ռոմանտիկ ժամադրության գնալու կամ սիրային խոստովանության համար:
**Երկվորյակներ.** Օրը հարմար է ցանկացած ստեղծագործ զբաղմունքի համար, և սովորական գործերն էլ դուք ժամանակին ու բարեհաջող կատարում եք շնորհիվ օրիգինալ մոտեցման: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ:
Ճիշտ է, դուք միշտ չէ, որ ըստ արժանվույն եք արձագանքում նոր մարդկանց, ճիշտ գնահատում նրանց առաջին հայացքից:
**Խեցգետին.** Այսօր ձեզ սպասում է ազդեցիկ անձի հետ դիմակայություն: Թշնամին ոչ միայն ուժեղ է, այլև՝ նենգ, և նրա հետ պայքարից խուսափելն անհնար է:
Չի բացառվում, որ պետք կլինեն լրացուցիչ ծախսեր՝ արդիական հարցեր լուծելու համար:
Չգնաք ռիսկի, որքան էլ որ մեծ լինի գայթակղությունը՝ օրը լրջագույն զգուշավորություն է պահանջում: Երեկոն անցկացրեք մտերիմների շրջանում:
**Առյուծ.** Այսօր կարելի է հաջողության հասնել՝ իրականացնելով ուրիշների գաղափարները:
Բանն այն է, որ ձեր սեփական գաղափարները այնքան էլ լավը չեն, դրա հետ մեկտեղ էլ՝ դրանք կյանքի կոչելը այնքան էլ հեշտ չէ:
Օրվա երկրորդ կեսի էմոցիոնալ ֆոնը անկայուն է, այդ իսկ պատճառով էլ դուք դժվարությամբ կկարողանաք գնահատել կատարվող իրադարձությունները:
Դրա համար էլ պետք չէ շտապել եզրահանգումներ անել՝ ավելի լավ է սպասել, մինչև իրավիճակը հստականա:
**Կույս.** Հնարավոր է շատ գայթակղիչ առաջարկների ստանաք այսօր, նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան իրենց ծառայողական կարիերայում միանգամից մի քանի աստիճան վեր բարձրանալ:
Օրը հարմար է երիտասարդ մարդկանց հետ շփումների համար՝ նրանց պատանեկան խանդավառությունը կփոխանցվի ձեզ:
Սեփական ուժերի մեջ համոզվածությունը կօգնի լուծել ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի ամենաբարդ հարցեր:
**Կշեռք.** Այսօր կարող են իրենց մասին հիշեցնել հին խնդիրները, չի բացառված, որ ստիպված լինեք վերադառնալ այն հարցերին, որոնք վաղուց լուծված էիք համարում:
Միայն օրվա վերջում մթնոլորտը կթեթեւանա ինչի շնորհիվ էլ դուք կարողանում եք հայտնվել անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում:
**Կարիճ.** Այսօր հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, չեն բացառված նաև դրանց հետ կապված լուրջ ծախսերը:
Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կվատանա: Ուշադիր եղեք ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:
**Աղեղնավոր.** Այսօր ցանկալի չէ ընդունել կարևոր որոշումներ, կնքել երկարաժամկետ գործարքներ, քննարկել գործնական համագործակցության հեռանկարներ:
Անձնական բնույթի խնդիրները կլուծվեն արագորեն, մտերիմ մարդիկ իրենց ուժերի սահմաններում օգնում և սատարում են ձեզ: Օրվա ընթացքում հնարավոր են հաջող գնումներ:
**Այծեղջյուր.** Այսօր արժե վերանայել ղեկավարության հետ ձեր հարաբերությունները:
Սա այն պահն է, երբ դրանք կարելի է դրականորեն փոփոխել:
Մտերիմների հետ դժվար կլինեն շփումները, սակայն ձեր նախազգացումը ցույց կտա, թե ինչպես վերականգնել ներդաշնակությունը:
**Ջրհոս.**
Այսր հնարավոր կլինի հաջողության հասնել, միայն թե՝ մեծ ջանքերի գնով: Արժե լսել խելամիտ ու փորձված մարդկանց խորհուրդները՝ դա միգուցե կօգնի խուսափել անիմաստ ունայնությունից: Չեն բացառվում ռոմանտիկ արկածներ՝ բավական թեթևամիտ, ինչից դրանք էլ’ ավելի հաճելի են դառնում:
**Ձկներ.**
Օրը զուրկ չէ հաճելի առանձնահատկություններից, որոնցից ամենաառաջնայինը էմոցիոնալ ֆոնի կայությունն է:
Դրա շնորհիվ դուք պահպանում եք հոգեկան հավասարակշռությունը անգամ այն պահերին, երբ բացառապես ամեն ինչ ընթանում է ոչ ձեր ուզածով:
Օգտվեք բարենպաստ պահից, որպեսզի կարգավորեք ավագ ազգականների հետ հարաբերությունները, լուծեք ընդհանուր ունեցվածքի կամ ֆինանսների հետ կապված հարցեր: