Բացահայտվել է Քիմ Քարդաշյանի երիտասարդ մնալու գաղտնիքը.

Քարդաշյանների ընտանիքը» ռեալթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան Ուեսթը բացահայտել է իր երիտասարդ արտաքինի գաղտնիքը, հայտնում է Daily Mail-ը:

Լոս Անջելեսում դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ վարպետության դասի ժամանակ հեռուստաաստղին հարցրել են, թե նրան ինչպես է հաջողվում խուսափել կնճիռներից:

«Չեմ ժպտում», — պատասխանել է 38-ամյա Քարդաշյանը և հավելել, որ նախկինում ջանացել է ժպտալ յուրաքանչյուր լուսանկարում:

Այնուհետև հեռուստաաստղը պատմել է, որ վերջին հղիության ժամանակ ինքը տառապել է հղիության բարդացմամբ, որի դեպքում խախտվում են զարկերակային ճնշման ցուցանիշները, և իր մոտ հայտնվել են այտուցներ:

Քարդաշյանը խոստովանել է, որ բազմաթիվ բաժանորդներ սկսել են ծաղրել իրեն գիրության և «այն բանի համար, որ ինքը չէր կարողանում վերահսկել քաշը»: Այդ ժամանակ նա լուսանկարների համար սկսել է փնտրել նոր, ավելի հաջող կեցվածքներ:

«Նույնիսկ եթե ես ավելի ինքնավստահ լինեի, արդեն չէի ցանկանում լինել այն աղջիկը, որը ժպտում է բոլոր լուսանկարներում: Այդ ամենը փոխեց իմ վիճակը, փոխեց ինձ և իմ անձը», — պարզաբանել է հեռուստաաստղը:

(Visited 35 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх