ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սպասում ենք համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։
Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյուն, հովտային գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային բնակավայրերում` բուք։
Երևանում այսօր երեկոյան կսկսվի անձրև, որն առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան և կշարունակվի մինչև վաղը կեսօր։
Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն»։
(Visited 5 times, 1 visits today)
Предыдущая запись
«Այստեղ հարց կա` կարո՞ղ է պարտք եք վերցրել». Հրանտ Բագրատյան
Следующая запись
«Երկրից վազելով փախնելու են...». Գևորգ Պետրոսյան
sirartsir
Похожие записи
- 3 дня назад