«Երկրի վարչապետը չպետք է իջնի այդ մակարդակին».

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է, որ 2018-ի փոփոխություններից հետո Հայաստանում քաղաքական մշակույթը չի փոխվել:

Չալաբյանը՝ որպես օրինակ, նշել է քաղաքական դաշտում առկա ատելության խոսքը և համացանցում տարվող «ֆեյքերի պատերազմները» և այլն:

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ծավալվող իրադարձություններն ինձ համար շոկային են»,- ասել է նա:

Անդրադառնալով ՍԴ-ի և մասնավորապես՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և քաղաքական դաշտում քննարկումներին` Չալաբյանն ասել է.

«Ես կարծում եմ, որ երկրի վարչապետը չպետք է իջնի այդ մակարդակին. գրիչ, ինչ-որ գնահատականներ, մեկ էլ հանկարծ Երևանի ավագանու արդեն նախկին անդամներից մեկն է ֆեյսբուքում Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը հրապարակում` փորձելով ատելության քարոզ ուղղորդել և այլն: Սա քաղաքական մշակույթի տեսանկյունից կատաստրոֆա է ինձ համար»,- ասել է նա:

Խոսելով ներդրումային ոլորտից՝ Ավետիք Չալաբյանը նշել է, որ, եթե ինքը լիներ ներդրող, ապա այնպիսի երկրում ներդրում կաներ, որտեղ գոնե պետական ինստիտուտները կայուն աշխատում են․

«Պարոն Փաշինյան, մեկ ու կես տարի առաջ Դուք խոստացել էիք դատական իշխանության վրա ճնշումներ չգործադրել, բարի եղեք, Ձեր խոստումները պահեք։

Մենք Ձեր խոստումները հիշում ենք։ Իսկ ներդրողի համար կարևոր է, որ տվյալ երկրում դատական իշխանությունը կայուն գործի»,- ասել է նա:

(Visited 2 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх