«Դուք միլիոնավոր դրամների պարգևավճար ստանաք, ժողովրդի՞ց քամեք ծննդատուն պահելու բյուջեն». Սյուզան Սիմոնյան

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես սկզբունքորեն չեմ վճարելու, քանի որ, եթե հեղափոխականներն իրապես հեղափոխական լինեին, կարող էին հրաժարվել իրենց պարգևավճարներից,

երկրի խնդիրներն այդ գումարներով կլուծեին, և իրենք էլ իրենց վեր չէին դասի ժողովրդից, այլ կապրեին նրանց հետ ու նրանց նման, մինչև որ հեղափոխությունը բարվոք կյանք կբերեր բոլորի համար:

Ի՞նչ է ստացվում, դուք միլիոնավոր դրամների պարգևավճար ստանաք և ժողովրդի՞ց քամեք ժողովրդի համար ծննդատուն պահելու բյուջեն:

Վաճառեք ձեզ սպասարկող մեքենաները, օգտվեք ժողովրդի համար նախատեսված տրանսպորտից և ստացեք այդ գումարը:

Իսկ Սոֆյա Հովսեփյանը թող իր սիրելի Ղարամյանից ստանա:

Ասենք Ղարամյանը կարող է իր 4 հարկանի դղյակը վաճառել, գումարը հերոսաբար նվիրաբերել Սոֆյային, որ նա հոգա ծննդատան ծախսերը»:

(Visited 6 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх