Զարմանալի էր, բայց փաստ. ծանր հիվանդները առողջանում էին, իսկ որոշ մարդկանց մոտ անհետանում էր նույնիսկ վիրահատական միջամտության անհրաժեշտությունը.

Բժշկության ողջ պատմության ընթացքում եղել են մասնագետներ, ովքեր պնդել են, որ հիվանդության դեմ պայքարում բժիշկն ունի երեք միջոց՝ խոսք, բույս և դանակ:

Փարիզյան հոսպիտալներից մեկում երիտասարդ հոգեբան Էմիլի Կյին որոշել էր ռիսկի գնալ. ասելով՝ իբր դա գլխավոր բժիշկի ցուցումն է, հիվանդներին խնդրում էր օրական 10 անգամ կրկնել.

«Օրեցօր ես ինձ ավելի լավ եմ զգում»:

Ընդ որում դա պետք էր ասել ոչ թե մեխանիկորեն, այլ հնարավորինս վառ և զգացմունքային:

Եվ ի՞նչ եք կարծում:

Արդեն մի ամիս անց այդ բժիշկի հիվանդները դարձան ողջ հոսպիտալի, իսկ հետագայում էլ նաև ողջ երկրի խոսակցությունների գլխավոր թեման:

Զարմանալի էր, բայց փաստ. ծանր հիվանդները առողջանում էին 1 ամսվա ընթացքում, իսկ որոշ մարդկանց մոտ անհետանում էր նույնիսկ վիրահատական միջամտության անհրաժեշտությունը:

Այսինքն, հավատը հրաշքներ է գործում:Մեր առողջությունը ուղղակիորեն կապված է մարդու մտածելակերպի հետ:

Արդեն ոչ ոք չի կասկածում, որ մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության միջև կա անխզելի կապ:

(Visited 79 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх