Վարկերը խորացնում են աղքատությունը և մեծ հաշվով էական խնդիր չեն լուծում հանրության համար. Վարազդատ Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ վարկային կազմակերպությունների արագ ու գերբարձր տոկոսով վարկերի առաջարկը սահմանափակելու (իրական տոկոսադրույքի սահմանափակման)

վերաբերյալ նախագիծ են շրջանառում Արտակ Մանուկյանի հետ։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում տարբեր կառույցներից կարծիք ենք լսում, որ այդ վարկերը շատ անհրաժեշտ են ժողովրդին, դրանք կրճատում են աղքատությունը, լուծում են արագ գումար ունենալու խնդիրը։

Մեր կարծիքն այն է, որ այդ վարկերը խորացնում են աղքատությունը և մեծ հաշվով էական խնդիր չեն լուծում հանրության համար»,- գրել է նա՝ կոչ անելով մասնակցել քննարկմանը:

(Visited 21 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх