Ինչպես է կորոնավիրուսն ազդում թոքերի վրա

Չինաստանի Լանչժոու շրջանի բժիշկները կիսվել են կորոնավիրուսով վարակված 33-ամյա հիվանդի թոքերի ռենտգենային լուսանկարներով:

Այս մասին հայտնում է Radiology ամսագիրը:

Համաձայն հոդվածի՝ հիվանդանոց է դիմել մի կին՝ 5-օրյա տենդով և հազով:

Ստուգման ժամանակ նա հայտնել է, որ աշխատել է Ուհանում, որտեղից տարածվել է կորոնավիրուսը:

Կրծքավանդակի շրջանում արված համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում հայտնաբերվել է «անփայլ ապակու» ախտանիշ (թոքային հյուսվածքների տարբեր պաթոլոգիական փոփոխություններ): Լուսանկարներում այն երևում է ավելի բաց գույնով՝ համեմատած մյուս հատվածներին:

Համակարգչային տոմոգրաֆիան արվել է երկու անգամ:

Երկրորդ ստուգման ժամանակ, որն արվել է երեք օր անց, բժիշկները նկատել են «անփայլ ապակու» ախտանիշի տարածում և հիվանդի վիճակի վատացում:

(Visited 106 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх