Աղոթք Երեկոյան

Ո՜վ գթած Հայր բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:

Ողորմի՛ր Տե՜ր ամբողջ աշխարհին և մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին,

Որովհետեւ Դու ամենակա՜լ Տեր գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և գիտցածից էլ ավելի:

Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիւը, այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն:

(Visited 278 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх