Ջրածնի պերեօքսիդը (перекис) համարվում է լիովին անվտանգ ու բնական հակասեպտիկ

Ջրածնի պերեօքսիդը (перекис) համարվում է լիովին անվտանգ ու բնական հակասեպտիկ:

Այն շատ արդյունավետ միջոց է, որ ցանկալի է, որ լինի յուրաքանչյուր մարդու դեղատուփում:

Վերջինիս օգնությամբ հնարավոր է ոչ միայն մշակել վերքերը, այլ նաև այն օգտագործել ոչ ավանդական նպատակներով:

Օգտագործման ենթակա է միայն 3%-ոց ջրածնի պերօքսիդը, որը վաճառվում է ցանկացած դեղատանը:

1. Սպիտակեցնում է հագուստը Հագուստի կամ սրբիչի սպիտակեցման համար, բավարար է անհրաժեշտ ջրի մեջ ավելացնել 1 բաժակ «պերեկիս» և հագուստը լվանալ այդ ջրում:

Դա կօգնի իրերին նաև ժամանակի ընթացքում չդեղնել:

Այն նաև կօգնի մաքրել դժվարանցանելի կետերը:Անհրաժեշտ է միայն կեղտաբծի վրա ավելացնել մի փոքր այդ միջոցից, թողնել մեկ րոպե, լավ տրորել խոզանակով և լվանալ սառը ջրով:

2.Բուժում է ոտքերի սունկը Խառնել ջրածնի պերեօքսիդը ջրի հետ 1:1 հարաբերակցությամբ և ամեն երեկո վնասված հատվածների վրա թրջոց դնել:

3. Ազատում է պարանոցի ցավերից Այն շատ լավ օգնում է այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ նստում են անհարմար դիրքով:

Պարանոցի մկանների լարվածության դեպքում կարելի է վերցնել կտորը, այն թրջել ջրածնի պերեօքսիդով ու դնել պարանոցի վրա:

Վերևից դնել սրբիչ և այդպես թողնել 10-ից 20 րոպե:Այն շատ լավ տաքացնում է մկանները, չեզոքացնում ցավն ու թուլացնում լարվածությունը:

4. Օգնում է ազատվել մրսածությունից Խառնել 1 ճ/գ ջրածնի պերեօքսիդը 1 ճ/գ չգազավորված հանքային ջրի հետ և այդ խառնուրդը օգտագործել որպես քթի ցողաշիթ:

5. Բերենի խոռոչի ողողման համար Բերանում առաջացած վերքերից ու խոցերից ազատվելու համար, կարելի է բերանի մեջ լցնել 10 մլ ջրածնի պերեօքսիդ ու այն պահել 5 րոպե, սակայն կուլ չտալ:

Այդ միջոցը օգնում է նաև սպիտակեցնել ատամներն ու նվազեցնել կարիեսի առաջացման հավանականությունը: Կարելի է այն օգտագործել որպես բերանի ողողման միջոց:

6. Կոնտակտային լինզաների ախտահանում Երբեմն կարելի է կոնտակտային լինզաները ախտահանել նաև ջրածնի պերեօքսիդով:

Այն քայքայում է լինզաների վրա կուտակված սպիտակուցները:

7. Այն թեթևացնում է տան մաքրելու գործընթացը Ջրածնի պերեօքսիդն օգնում է ազատվել մանրէներից: Այն անհրաժեշտ է ավելացնել մաքրման համար օգտագործվող կտորի կամ մաքրող միջոցի մեջ: Այն շատ լավ մաքրում է ապակիներն ու հայելին: Կարելի է օգտագործել լոգասենյակի ախտահանման համար, քանի որ այն շատ լավ հեռացնում է բորբոսն ու կեղտագծերը:

8. Բուժում է կոկորդի ցավը Որպեսզի հնարավոր լինի բուժել կոկորդի ցավը, անհրաժեշտ է խառնել ½ ճ/գ տաք ջուրը ¼ ճ/գ ջրածնի պերեօքսիդի հետ և ողողել կոկորդը:

Այն նաև մրսածության հիվանդությունների հիանալի պրոֆիլակտիկ միջոց է, քանի որ ոչնչացնում է ախտածին բակտերիաներին:

9. Ականջները մաքրող միջոց Խառնել մի քանի կաթիլ ջրածնի պերեօքսիդը ջրի հետ և այդ լուծույթով մաքրել ականջները:

Այդ կերպ հնարավոր կլինի շատ հանգիստ մաքրել ականջների մեջ կուտակված զանգվածը:

(Visited 46 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх